Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Չինաստանի արտգործնախարար Վան Ին այսօր Լաոսում բանակցություններ են անցկացնում Հարավչինական ծովում լարվածության և Պեկինի ու Մոսկվայի միջև կապերի առնչությամբ Վաշինգտոնի անհանգստությունների ֆոնին։
Հանդիպումից քիչ առաջ Բլինքենը քննադատել է Պեկինի գործողությունները Հարավչինական ծովում` դրանք համարելով անօրինական և լարվածությունը սրացնող գործողություններ։
Հարավչինական ծովում Չինաստանը հակասություններ ունի ԱՄՆ-ի դաշնակից Ֆիլիպինների հետ։
Միացյալ Նահանգների և Չինաստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները երկկողմ հանդիպում են անցկացնում Լաոսի մայրաքաղաք Վիենտյանում՝ Հարավարևելյան Ասիայի երկրների ընկերակցության (ASEAN) արտգործնախարարների գագաթնաժողովի շրջանակում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Լաոսում հանդիպել են Ռուսաստանի և Չինաստանի ԱԳ նախարարներըԱմերիկյան և կանադական ռազմական ինքնաթիռները «Ալյասկայի մոտ որսացել են ռուսական և չինական ռազմական ինքնաթիռներ»Չինաստանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են սկսելԲելառուսն ու Չինաստանը համատեղ ռազմական վարժանքներ են սկսել Լեհաստանի հետ Բելառուսի սահմանային շրջանում