Լաոսում հանդիպել են Ռուսաստանի և Չինաստանի արտաքին գործերի նախարարները:
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպմանը հետևծ հայտարարության մեջ նշել է, որ Չինաստանի իր գործընկերոջ՝ Վան Իի հետ «մանրամասն» քննարկել է Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի (ASEAN) շրջանակներում համագործակցության հարցեր։ Երկուստեք քննարկվել է նաև Եվրասիայում «անվտանգության նոր ճարտարապետության» ներդրման հարցը, ասվում է հայտարարության մեջ՝ առանց այլ մանրամասների:
Վան Ին ասել է, որ Պեկինը «պատրաստ է աշխատել Ռուսաստանի հետ՝ պաշտպանելու Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի կենտրոնացված, բաց և ներառական տարածաշրջանային համագործակցության ճարտարապետությունը»՝ ի դեմս «արտաքին անկարգությունների և խոչընդոտների»:
Հանդիպումը կայացել է Չինաստանում Վան Իի Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հանդիպումից մեկ օր անց:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայի արտգործնախարարը մեկնել է Չինաստան