Լանջիկի հարսներն իրենց «Լանջկար»-ով մի օր գուցե նորաձևության հայտ ներկայացնեն

Լանջիկի հարսները նախնական ներդրում են արել, ապա Ավստրիական զարգացման գործակալության դրամաշնորհը շահել ու կարի արտադրամաս բացել։ Արդեն մի քանի ամիս է՝ կարի նոր մեքենաներով իրենց հմտություններ են կատարելագործում։ Սկզբում «Լանջիկի հարսներ» բրենդով էին ներկայանում, հետո այն վերաբրեդավորվեց ու «Լանջկար» դարձավ: Մի օր գուցե նաև նորաձևության հայտ կներկայացնեն։

Ամիսներ առաջ գյուղի 20 կանանցով հավաքվել ու բիզնես գաղափար են մշակել, բայց նախ ամուսինների համաձայնությունն էր պետք ստանալ։

Այս կանայք հարևան գյուղերից են Լանջիկ հարս եկել, այստեղից էլ՝ անունը։ Նրանք դեռ սովորում են, նույնիսկ դասվար ունեն։ Ուսմանը զուգահեռ՝ կանայք արդեն առաջին պատվերներն են կարել։

Կանայք առաջիկայում կավարտեն կարի դասերն ու արդեն ինքնուրույն կսկսեն իրենց բիզնեսն առաջ տանել։ Ծրագրի ավարտից հետո սարքավորումներն ամբողջությամբ կմանան արտադրամասում։

Լանջիկցի հարսները վստահ են, որ տեքստիլ արտադրության ոլորտում մրցակցությանն էլ կդիմանան։

«Լանջկար»-ի արտադրանքն առայժմ միայն Շիրակի մարզում է իրացվում, հետո ծրագրում են ընդլայնել աշխարհագրությունը, եթե հնարավորություն լինի՝ նաև արտերկիր արտահանել։

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.