Լաչինի շրջանում ադրբեջանցի 4 զինծառայողի դի է հայտնաբերվել, հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Ըստ հաղորդման՝ նախնական վարկածով, կապիտան Ասիֆ Էմնալիևը, սպա Ֆարիդ Ջաբրաիլովը, սերժանտներ Թուրալ Սամեդովը և Շահմարլին մահացել են հուլիսի 30-ին ոչ ծառայության ժամանակ՝ ծծմբային ջերմային աղբյուրներում լողալիս թունավորվելու հետևանքով։
Զինվորական դատախազությունում դեպքով հետաքննություն է ընթանում։