Սմբակների որոտ՝ Քոչվորների համաշխարհային խաղերում
Խաղերն անցկացվում են Ղրղըզստանի սարերում՝ վրանային ճամբարում
Խաղերը պաշտոնապես մեկնարկեցին սեպտեմբերի 3-ին՝ սմբակների՝ որոտի հասնող դոփյունի տակ
Բացման արարողությունը․ խաղերն անցկացվում են Իսսիկ-Կուլ լճի ափերին
Բացման արարողության ժամանակ բեմ դուրս եկավ նաև մարտաֆիլմերի աստղ Սթիվեն Սիգալը
Բացման արարողություն․ «Հրեղեն» ձիավորները վարգում են բեմում
Ձիարշավն ու ռազմական արվեստները խաղերի թագն ու պսակն են, սակայն մրցութային ծրագիրը ներառում է նաև ավելի մեղմ սպորտաձևեր: Այս խումբը ներկայացնում է ազգային և ժամանակակից պարերի յուրահատուկ սինթեզ:
Մաս-ըմբշամարտը սպորտաձևերից մեկն է: Այստեղ հաղթում է այն սպորտսմենը, ում հաջողվում է փայտե ձողը խլել հակառակորդի ձեռքից:
Պատանի հեծյալը փորձարկում է իր աղեղը ձիարշավային աղեղնաձգության մրցումներից առաջ:
Ղազախ ձիավորը պատրաստվում է արձակել իր նետը:
Երիտասարդ որսորդն իր արծվի հետ պատրաստվում է մրցումների:
Բիշքեքի դրամատիկական թատրոնի դերասանուհիները անձրևից պատսպարվել են յուրդի մեջ:
Հեծյալները շտապում են մրցումների:
Հունգարուհի Նատալիա Սուարեզ Ֆրիդրիխսը մասնակցում է կանանց աղեղնաձգության մրցույթների: Նա առաջին անգամ է Ղրղըզստանում և ասում է, որ հունգարացիները և ղրղըզները սերում են նույն արմատներից:
Հանդիսատեսը ստիպված է հաղթահարել լեռնային գետակը՝ մրցումների վայր հասնելու համար
Արևի առաջին շողերի հետ՝ ղրղըզ սպորտսմենը թաղեվրանի մոտ խոզանակում է ատամները:
Խաղերի ամենադիտարժան մարզաձևերից մեկը յուրդերի տեղադրման մրցույթն էր: Որոշ թիմերի հաջողվեց թաղեվրանը տեղադրել մոտ 13 րոպեում:
Անցկացվեց նաև երաժշտական իմպրովիզի մրցույթ: Այս լուսանկարում պատկերված Նուրմաթ Մանսուրը Ղազախստանում աշխատում է որպես ռադիոլրագրող:
Տղամարդիկ աղոթում են նախքան ճաշելը:
Խաղերի մասնակիցը ննջում է՝ գլուխը դնելով իր ճոխ հագուստների վրա: