Հայաստանի կույրերի միավորումում արդեն քանի ամիս է անհանգիստ են՝ իրենց ձեռքով կառուցած շենքերը կարող է կորցնեն. միությունների դեմ Գլխավոր դատախազության հայցերն են մտահոգության պատճառը։
Դատախազությունը տասնյակներով հայցեր է ներկայացրել հայաստանյան տարբեր միությունների դեմ՝ դրանց գույքը պետությանը վերադարձնելու պահանջով։ Գրողների, նկարիչների միություններն արդեն դատարաններում են։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Գրողների միության Երևանում ու Սևանում գտնվող շենքերը օրենքի խախտմա՞մբ են սեփականաշնորհվել. հարցով առաջին վճիռն՝ աշնանը«Նվիրեք մեզ, նվիրենք ձեզ». կառավարության նոր առաջարկը նկարիչներին ոգևորությամբ չընդունվեցԳրողների, նկարիչների միություններն ու պետությունը դատարանում կհանդիպեն թանկարժեք շենքերի հարցովԳլխավոր դատախազության հայցերի հիմքում Հայաստանում սեփականության մասին 1990 թվականին ընդունված օրենքն է։ Ըստ իրավապահների՝ այդ օրենքով միությունների շենքերը համարվում են պետական, հետևաբար՝ սեփականաշնորհումն անօրինական է։
Մինչդեռ միություններից պնդում են՝ շենքերը, որ պետությունը ցանկանում է իրենով անել, իրենց են պատկանել և՛ Խորհրդային Միության ժամանակ, պատկանում են և հիմա։
Կույրերի միավորման նախագահ Ռաֆիկ Խաչատրյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ միավորման ձեռնարկությունների շենքերը Խորհրդային Միության ժամանակ սեփական միջոցներով են կառուցել։
«Շենքերը մե՛ր աշխատանքի արդյունքն են, մե՛ր աշխատանքով, մե՛ր արտադրության օգուտներով մենք կառուցել ենք շենքերը և ցանկանում ենք լինի մե՛ր սեփականությունը, մե՛նք տնօրինենք: Բնական է՝ ամեն մարդ էլ իր աշխատանքի տերը ուզում է ինքը լինել», - ընդգծեց Խաչատրյանը:
Կույրերի միավորումը Հայաստանի տարբեր մարզերում գտնվող ձեռնարկություններում գրեթե 200 աշխատակից ունի։ «Արտադրական ձեռնարկություններ ունենք Երևանում՝ երկու հատ, մի հատ էլ կոնստրուկտորական բյուրո, որ էդ արտադրության համար սարքեր, արտադրության միջոցներ է պատրաստում, ունենք Սևանում, Վանաձորում, Գյումրիում, Աշտարակում, Էջմիածնում, Արմավիրում և Կապանում», - ասաց Ռաֆիկ Խաչատրյանը:
Միավորման նախագահի խոսքով՝ տարեկան ավելի քան 300 հազար դոլար հարկ են վճարում։ Արտադրությունից ստացած շահույթի մի մասը աշխատավարձերին, մի փոքր մասն էլ՝ իրենց շենքերի պահպանմանն են հատկացնում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Պետական ռեկետ». ստեղծագործական միությունները՝ իրենց սեփականությունը պետականացնելու հայցերի մասինՊետությունը պահանջում է վերադարձնել «Հայաստանի խուլերի միավորման»՝ Երևանի կենտրոնում գտնվող մասնաշենքըՊետությունը պահանջում է վերադարձնել ԴՕՍԱԱՖ-ի՝ Երևանում ու մարզերում գտնվող շենք-շինությունները, տարածքները