Ուկրաինական զինված ուժերը Կուրսկի մարզում 28 բնակավայր են վերահսկում։ Այդ մասին այսօր հայտարարել է մարզի նահանգապետ Ալեքսեյ Սմիրնովը։
Ըստ նրա՝ ուկրաինական ստորաբաժանումները 12 կիլոմետր խորացել են Ռուսաստանի տարածք։
Սմիրնովը հայտնել է նաև, որ Կուրսկի մարզի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով մարզում զոհվել է 12 մարդ, վիրավորվել՝ 121-ը, այդ թվում՝ 10 երեխա։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր խորհրդակցություն է անցկացնում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ուկրաինան Կուրսկի մարզում 28 բնակավայր է վերահսկում, 120 հազարից ավելի մարդ տեղահանվել էՌուսական ուժերն առաջանում են Դոնբասում, Ուկրաինայի պատասխա՞նը՝ ներխուժել Ռուսաստան