Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի որոշմամբ կստեղծվի աշխատանքային խումբ՝ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայանգրի կիրառկման միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին կից ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից անհրաժեշտ հանձնառությունների և գործողությունների համակարգման՝ ներառյալ ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի երկխոսության գործողության ծրագրի մշակման ու իրականացման նպատակով:
«Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից և Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին կից ստեղծել աշխատանքային խումբ՝ ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից անհրաժեշտ հանձնառությունների և գործողությունների համակարգման՝ ներառյալ ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի երկխոսության գործողության ծրագրի մշակման ու իրականացման նպատակով», - նշված է որոշման տեքստում, որը հրապարակված է e-gov.am կայքում:
Եվրամիությունը սեպտեմբերից Հայաստանի հետ սկսել է պաշտոնական երկխոսությունը՝ վիզաների ազատականացման հարցով, ինչի նպատակով Երևան էր ժամանել Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ համատեղ հայտարարությունում նշվում է, որ գործընթացը տևելու է այնքան, որքան անհրաժեշտ է՝ չենթադրելով վիզաների պահանջի ավտոմատ չեղարկում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մեկնարկում է վիզաների ազատականացման հարցով ԵՄ-ՀՀ պաշտոնական երկխոսությունը