Կրիվոյ Ռոգում ռուսական հարվածից հետո շենքի փլատակներից չորս մարմին է հայտնաբերվել

Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ քաղաքի վրա ռուսական հարվածից հետո 5-հարկանի շենքի փլատակներից կնոջ ու նրա երեք երեխաների մարմիններն են հայտնաբերվել։ Հաղորդվում է՝ երեխաներից մեկը 1 տարեկան էլ չկար։

Հարվածի հետևանքով վնասվել է ավելի քան 40 բազմաբնակարանային շենք։

Կրիվոյ Ռոգը թիրախավորվել էր նաև հոկտեմբերի վերջին, այն ժամանակ մեկ մարդ էր մահացել, 15-ը վիրավորվել։