«Ազատության» աղբյուրի փոխանցմամբ՝ «Քաղաքացիական պայմանագրի» վարչության այսօր նախատեսված նիստը տեղի չի ունեցել՝ բացակաների պատճառով: Վարչության անդամներից շատերը գործուղման մեջ են:
Ակնկալվում էր, որ իշխող կուսակցության վարչությունն այսօր հաստատելու էր արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրված թեկնածուներից մեկին:
«Ազատության» տեղեկություններով՝ առաջադրվել են վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանի, Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի, ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի և փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունները:
Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագրի» վարչությունը մերժել էր սեփական թիմակից Արփի Դավոյանի թեկնածությունը նախարարի պաշտոնում։
Երկու շաբաթ է՝ արդարադատության նախարարի պաշտոնը թափուր է: Գրիգոր Մինասյանին պաշտոնանկ անելու ստորագրահավաքի ֆոնին նախարարն ինքը հրաժարական տվեց։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ՔՊ վարչությունն արդարադատության նախարարի պաշտոնում դեռ թեկնածու չի հաստատելՔՊ վարչությունը մերժեց Արփի Դավոյանի թեկնածությունը արդարադատության նախարարի պաշտոնում«Քաղաքացիական պայմանագիրն» արդարադատության նոր նախարարի փնտրտուքի մեջ էԳրիգոր Մինասյանն ազատվեց արդարադատության նախարարի պաշտոնից