«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշել է կառավարությանն առաջարկել քննարկել Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը՝ որպես ՀԾԿՀ նախագահի թեկնածու։ Բացի այդ, ԱԺ ՔՊ խմբակցությանը կառաջարկեն քննարկել Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը ԲԴԽ անդամի թեկնածուի պաշտոնի համար։
Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօրվա վարչության նիստից հետո։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը թափուր է հոկտեմբերի 10-ից, երբ Գարեգին Բաղրամյանը աշխատանքից ազատման դիմում է գրել։ Նա հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականից: Բաղրամյանն առանց մանրամասների միայն հաստատել էր՝ իր հրաժարականի որոշումը կապ ունի էներգետիկ խնդիրների հետ։
Ալեքսանր Սիրունյանը փաստաբան է։ Նրա անունն ավելի վաղ շրջանառվում էր արդարադատության նախարարի պաշտոնի համար։