ՔՊ վարչության արտահերթ նիստում հաստատվել են Գյումրիի և Փարաքարի նախընտրական ցուցակները

ՔՊ վարչության նիստ, արխիվ

ՔՊ վարչության նիստ, արխիվ

«Քաղաքացիական պայմանագրի» վարչության արտահերթ նիստում հաստատվել են Գյումրիի և Փարաքարի նախընտրական ցուցակները, հայտնում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան գրառմամբ:

Այլ մանրամասներ վարչապետը չի նշել:

Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններն անցկացվելու են մարտի 30-ին: Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման և ընտրական ցուցակի էլեկտրոնային եղանակով ձևավորման համար օգտահաշիվ ստանալու համար ԿԸՀ դիմումներ կարող են ներկայացնել փետրվարի 21-ից մարտի 5-ը:

Փարաքարում ևս ընտրությունները կանցկացվեն մարտին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Արևմտամետ երեք ուժերը Գյումրիի ՏԻՄ ընտրություններին կմասնակցեն «Եվրադաշինքով»Փարաքարի փրայմըրիզում հաղթեց հրաժարական տված համայնքապետը