ՔՊ պատգամավոր Դավիթ Առուշանյանը մանդատը վայր դնելու դիմում է գրել

Դավիթ Առուշանյանը, արխիվ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը մանդատը վայր դնելու դիմում է գրել: Տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատեց ԱԺ նախագահի խոսնակը:

Թե ինչ պատճառով է պատգամավորը հրաժարվել մանդատից, չի նշել խոսնակը:

Ավելի վաղ Factor.am-ի հետ զրույցում Առուշանյանը չէր մեկնաբանել իր՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին տեղեկությունները:

ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանն էլ այսօր ավելի վաղ հայտարարել է, որ մեկ ամսով կասեցնում է իր մասնակցությունն իշխող խմբակցությանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հակոբ Ասլանյանը մեկ ամսով կասեցնում է իր մասնակցությունն իշխող խմբակցությանը