Արդյո՞ք «ադրբեջանցիների վերադարձի» հարցը հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում է

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյան, արխիվ

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ոչ հերքում և ոչ էլ հաստատում է՝ արդյոք «ադրբեջանցիների վերադարձի» հարցը խաղաղության պայմանագրի բանակցությունների օրակարգում կա, թե չկա:

«Հանրությունը կիմանա, երբ դրա խորհրդապահական անհրաժեշտությունը չլինի: Երբ ասես՝ էս թեման քննարկվում է, և էս թեման չի քննարկվում, դու միգուցե փակես էդ թեման քննարկելու հնարավորության դուռը, դրա համար մենք չենք խոսում, կամ բացես էդ թեման քննարկելու դուռը», - ասաց Հովհաննիսյանը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հայտարարել էր, թե Հայաստանը պետք է բանակցություններ սկսի «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» հետ և գործնական քայլեր ձեռնարկի «արևմտյան ադրբեջանցիների» հիմնարար իրավունքների վերականգնման ուղղությամբ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևը Երևանից պահանջում է բանակցություններ սկսել «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» հետ