Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշ պատգամավորներ նախաձեռնել են ստորագրահավաք՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցը քննարկման առարկա դարձնելու համար, «Ազատության»-ը հայտնեց խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Պատճառների մասին Աղազարյանը շատ չխոսեց, միայն նշեց՝ դրանցից մեկն էլ այն է, թե Մինասյանի հայրն ու եղբայրն ովքեր են։
Գրիգոր Մինասյանն արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2022-ի դեկտեմբերի 26-ից։
Մինասյանի եղբայրը, Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը, մեղադրվում է ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու հոդվածներով։ Նա հետախուզման մեջ է գտնվում։ Փաստաբան Ամրամ Մակինյանն մի քանի անգամ «Ազատության»-ն ասել է՝ պաշտպանյալը մեղքը չի ընդունում, իսկ մեղադրանքները սին են և հորինված են համարում։
Վարչապետ Փաշինյանը դեռ 2020 թվականին էր պնդել, թե Մինասյանը պետք պատասխանատվության ենթարկվի թալանի համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նոր քրեական հետապնդում է հարուցվել Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի նկատմամբԻսկ Գրիգոր Մինասյանի հայրը՝ Արա Մինասյանը, «Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրենն է, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խնամին։ Նա ԲԿ-ի տնօրենի պաշտոնից ազատվել է 2018-ի հուլիսին, երբ Առողջապահության նախարարությունը հաղորդեց, որ բժշկական կենտրոնում գերատեսչության ուսումնասիրությունների արդյունքներով՝ պետությանը հասցվել է 545 միլիոն դրամի վնաս:
Արա Մինասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանավորումը, 2018 թվականից Մինասյանը հետախուզման մեջ է: Նրա փաստաբանները դեռ այն ժամանակ մեղադրանքն անհիմն ու չպատճառաբանված էին որակել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Սբ․ Գրիգոր Լուսավորչի» նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել․ նա հետախուզվում է