Կուրսկում իրադարձությունների հետևանքով տուժածների շրջանում Հայաստանի քաղաքացիների կամ հայերի առկայության մասին այս պահին տվյալներ չկան, «Ազատության» հարցին ի պատասխան հայտնեց Արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը։
Ռուսաստանն օգոստոսի 6-ից 11-ը արտակարգ դրություն է հայտարարել Կուրսկի մարզում, որտեղ արդեն չորրորդ օրն է՝ ուկրաինական բանակը ռազմական գործողություններ է իրականացնում։
Ուկրաինային սահմանակից Կուրսկի մարզում, Ռուսաստանի 2020-ի մարդահամարի տվյալներով, ավելի քան 5 հազար հայ է ապրում։ Հայ համայնքը մեծությամբ երկրորդն է ուկրաինականից հետո։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կես ժամը մեկ տագնապ է քաղաքում, բայց խուճապ չկա. Կուրսկի հայերը՝ սպասման մեջԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսական ուժերն առաջանում են Դոնբասում, Ուկրաինայի պատասխա՞նը՝ ներխուժել Ռուսաստան