«Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունն» է ստանձնել Անկարայում հարձակման պատասխանատվությունը

Անկարա, 23-ը հոկտեմբերի, 2024թ․

«Քուրդիաստանի աշխատավորական կուսակցությունն» այսօր պատասխանատվություն է ստանձնել Անկարայում՝ ռազմաարդյունաբերական ընկերության վրա կատարված հարձակման համար, որի հետևանքով հինգ մարդ էր զոհվել։

Թուրքիան ի պատասխան երկրորդ օրն է՝ ռմբակոծում է զինյալների դիրքերը Սիրիայում և Իրաքի հյուսիսում։

Միայն անցած գիշեր մոտ երեք տասնյակ հարված է հասցվել, զոհվել է 59 քուրդ, հաղորդում է CNN-ը։

Սիրիայում գործող իրավապաշտպանները, սակայն, հայտարարում են, որ թուրքական հարվածներից նաև 27 խաղաղ բնակիչ է զոհվել։

«Թուրքիայի զինուժն էականորեն ընդարձակել է օդային ու ցամաքային հարձակումների աշխարհագրությունը՝ գործի դնելով ռազմական ինքնաթիռներ ու անօդաչուներ», հայտարարել է Սիրիայի մարդու իրավունքների դիտարկման կենտրոնը։

Անկարան հերքում է այդ մեղադրանքները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ահաբեկչությանն արդարացում չկա. Երևանը՝ Անկարայում հարձակման մասին