Քննարկվել են Հայաստան-Լյուքսեմբուրգ պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր

Լյուքսեմբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում հունիսի 20-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Մեծ Դքսության պաշտպանության նախարար Յուրիկո Բակեսի, խորհրդարանի նախագահ Կլոդ Վիզլերի և այլ պաշտոնյաների հետ։

ՊՆ-ից հայտնում են, որ այս հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։

Բացի այդ, քննարկվել են նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում փոխգործակցությանը վերաբերող հարցեր։

Նախարարն այստեղ է մեկնել Ֆրանսիա կատարած այցիա հետո, որտեղ հայտարարեցին, որ «Սեզար» հրետանային համակարգերի ձեռքբերման պայմանագիր են ստորագրել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 36 հաուբից 15 ամսում. «Ֆիգարո»-ն հայ-ֆրանսիական գործարքից մանրամասներ է հայտնում