Քննարկումներ՝ Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի էլեկտրաէներգետիկ համակարգերի ինտեգրման հարցով

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը

Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի էլեկտրաէներգետիկ համակարգերի ինտեգրման հարցով քննարկումներ են ընթանում, այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը:

«Մենք այժմ դիտարկում ենք տեխնիկատնտեսական հիմնավորումները», - նշել է ռուսաստանցի պաշտոնյան՝ շեշտելով, որ խոսքը ոչ թե Ռուսաստանի հարավում էներգետիկ դեֆիցիտը լրացնելու, այլ անհրաժեշտության դեպքում էլեկտրաէներգիայի փոխադարձ փոխանակումների մասին է։