Կիրանցի արդեն փակված ճանապարհի լայնքով մոտ կես մետր բարձրությամբ պարիսպ է կառուցված

Կիրանցի արդեն փակված ճանապարհի լայնքով մոտ կես մետր բարձրությամբ պարիսպ է կառուցված։

Այսօրվանից Կիրանց գյուղի միջով անցնող միջպետական ճանապարհը չի գործում։

Դպրոցի հարակից հատվածում, որտեղ սահմանային երեք մետրանոց պատ է կառուցվում, ճանապարհը փորված է։ Ենթադրաբար այդ հատվածում պատը շարունակվելու է մինչև փշալարեր։

Ամբողջ ճանապարհն արդեն փակված է այդ բետոնե պատի միջոցով։

Ճանապարհային դեպարտամենտն առավոտյան հայտարարել էր, թե Կիրանց գյուղի միջով անցնող միջպետական ճանապարհը ժամանակավորապես է փակվել, բայց ըստ էության այլևս այն չի բացվի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այսօրվանից Կիրանց գյուղի միջով անցնող միջպետական ճանապարհը չի գործում