Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևն իրականացրել է հայրենական արտադրության բալիստիկ հրթիռի առաջին փորձարկումը:
Զելենսկին Կիևում կայացած ֆորումին հաջորդած մամուլի ասուլիսում նշել է, որ Ռուսաստանի հետ պատերազմն ի վերջո կավարտվի երկխոսությամբ, սակայն Կիևը պետք է ամուր դիրքերում լինի։
Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ հույս ունի սեպտեմբերին մեկնել Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային և հանդիպելու նախագահ Ջո Բայդենին, ներկայացնելու պատերազմին վերջ տալու ծրագիր: Կիևի ներխուժումը Ռուսաստանի Կուրսկի շրջան այդ ծրագրի մի մասն է, բայց այն ներառում է նաև այլ քայլեր՝ տնտեսական և դիվանագիտական ճակատներում, ասել է նա:
Նա չի մանրամասնեց, թե որոնք են հետագա քայլերը, սակայն ասել է, որ կքննարկի այդ ծրագիրը նաև փոխնախագահ Քամալա Հարիսի հետ, որը դեմոկրատ թեկնածուն է նախագահի պաշտոնում, և հավանաբար նաև ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ հանրապետական թեկնածուի հետ: