Կիևը միջազգային հանրությանը կոչ է անում՝ բոյկոտել Ադրբեջանում կայանալիք COP29-ը, եթե այդ համաժողովին մասնակցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մենք պետք է ճնշում գործադրենք, և մեր գործընկերները պետք է հասկացնեն Ադրբեջանին, որ եթե Պուտինն այնտեղ է, ապա նրանք չեն գա»,- Politico-ին ասել է ԵՄ-ում Ուկրաինայի դեսպան Վսևոլոդ Չենցովը։
Ուկրաինացի դիվանագետի կոչին նախորդել է Կրեմլի հայտարարությունը, թե Պուտինը դիտարկում է նոյեմբերին Բաքվում նախատեսված ՄԱԿ-ի Կլիմայական համաժողովին մասնակցելու հնարավորությունը։
ՌԴ նախագահի խոսնակը միաժամանակ նշել է, որ վերջնական որոշում դեռ չկա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքվում COP29-ին Պուտինի մասնակցության մասին դեռ որոշում չկա․ ՊեսկովՄիջոցառումը կմեկնարկի նոյեմբերի 11-ին։
ՄԱԿ-ի միջոցառումը Բաքվում անցկացնելու որոշումը կայացվել է անցած դեկտեմբերին՝ Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական լայնածավալ հարձակումից և Արցախի հայաթափումից ընդամենը երեք ամիս անց։
Որոշումն ընդունվել է այդ թվում պաշտոնական Երևանի աջակցության շնորհիվ, ինչի դիմաց Բաքուն համաձայնեց ազատ արձակել 32 հայ ռազմագերիների։
Ադրբեջանը նաև Հայաստանին է հրավիրել՝ մասնակցելու այդ համաժողովին, Երևանը դեռ որոշում չունի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առանց հարսանիքների, բազմաթիվ քաղբանտարկյալներով. ինչպես է Բաքուն պատրաստվում COP29-ին