«Խորտիցա» ուժերի օպերատիվ-ռազմավարական խմբի խոսնակ Նազար Վոլոշինը հայտարարել է, որ ռուսական զորքերը շարունակում են Դոնեցկի մարզի Տորեցկ քաղաքը գրավելու փորձերը։ Քաղաքի ծայրամասերում մարտեր են ընթանում։ Տորեցկը ռուսների կողմից գրավելու փորձերը շարունակվում են գրեթե երկու շաբաթ։
«Թշնամին չափազանց ակտիվորեն ավիացիա է օգտագործում այս բնակեցված տարածքի դեմ, նրանք կիրառում են կառավարվող ռումբեր, ինչպես նաև չկառավարվող հրթիռներ։ Անցած 24 ժամվա ընթացքում այդ ուղղությամբ, ներառյալ Տորեցկի շրջանը, հակառակորդը 200-ից ավելի կրակ է արձակել տարբեր տեսակի զինատեսակներով», - ասել է Վոլոշինը։
Հինգշաբթի առավոտյան Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ Տորեցկի ուղղությամբ ռուսական զորքերը 24 հարձակում են իրականացրել Սևերնի, Նյու Յորք, Տորեցկ և Դելիևկա բնակավայրերի մոտ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսական կողմը հայտնել է Դոնեցկի շրջանում ևս մեկ գյուղի գրավման մասին