Ռուսական կողմը Խարկովում բնակելի շենքի է հարվածել. կա երկու զոհ, 34 վիրավոր

Ռուսական կողմը հոկտեմբերի 30-ի երեկոյան հարվածներ է հասցրել Խարկովում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին, ինչի հետևանքով զոհվել է 2 մարդ, վիրավորվել՝ 34-ը։ Այս մասին հայտարարել է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։

Նրա խոսքով՝ 11-ամյա երեխա է մահացել։ Նրան փլատակների տակից դուրս են բերել գլխի վնասվածքներով և կոտրվածքներով, սակայն փրկել չի հաջողվել։ Մյուս զոհի ինքնությունը պարզվում է։

Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտնել է, որ հարվածի արդյունքում շենքի չորս հարկն ամբողջությամբ ավերվել է։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, մեկնաբանելով հարձակումը, Ռուսաստանին կոչ է արել դադարեցնել։