Ռուսական կողմը հոկտեմբերի 1-ի վաղ առավոտյան հրթիռակոծել է Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Խարկովը՝ պատճառելով ավերածություններ, Telegram-ում հայտնել է քաղաքապետ Իգոր Տերեխովը։
Վնասվել են բնակելի շենքեր և ավտոտնակ, ասել է Տերեխովը՝ նշելով տուժածներ չկան:
Խարկովի նահանգապետ Օլեգ Սինեգուբովն էլ հայտնել է, որ Խարկովից մոտ 15 կիլոմետր դեպի հյուսիս գտնվող Դերգաչի փոքրիկ քաղաքում տեղի ունեցած հարձակման ժամանակ մի քանի մարդ վիրավորվել է, այդ թվում՝ մեկ երեխա։
«Շտապօգնության աշխատակիցների տվյալներով՝ հինգ մարդ, այդ թվում՝ 14-ամյա դեռահաս, բեկորային վնասվածքներ են ստացել», - գրել է Սինեգուբովը։
Ռուսական կողմը պարբերաբար հերքում է թիրախային հարձակումները ուկրաինական քաղաքացիական ենթակառուցվածներին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԹՍ գրոհներ նաև Կիևի վրա, օդային տագնապը շարունակվել է ավելի քան հինգ ժամ