«Հեզբոլա»-ի առաջնորդ Հասան Նասրալլայի մահվան մասին լուրերի ֆոնին Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին տեղափոխվել է երկրի ներսում անվտանգ վայր՝ ուժեղացված անվտանգության պայմաններում, այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Իրանում իր աղբյուրները։
Իրանցի պաշտոնյաները լրատվամիջոցին հայտնել են, որ Թեհրանը մշտական կապի մեջ է «Հեզբոլա»-ի և տարածաշրջանային այլ վստահված խմբավորումների հետ՝ որոշելու հետագա քայլերը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սպանվել է «Հեզբոլա»-ի առաջնորդ Հասան Նասրալլան