«Իրանի ռազմական արդյունաբերության զարգացումը չպետք է ընդհատվի», - այսօր Թեհրանում հայտարարել է իսլամական հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին։
Նրա խոսքով՝ Իրանի ռազմարդյունաբերական համալիրի ներկայիս կարողությունները թեև բավականին տպավորիչ են, սակայն դրանք այլևս չեն գոհացնում երկրի ղեկավարությանը։
«Նախկինում մենք որոշակի սահմանափակումներ ունեինք մեր հրթիռների ճշգրտության հետ կապված։ Այժմ, սակայն, այդ սահմանափակումներն այլևս բավարար չեն», - նշել է Խամենեին՝ ընդգծելով, որ «Իրանի պաշտպանական կարողությունները հայտնի են մեր թշնամիներին, և նրանք դրանցից վախենում են»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Իրանը միասնականություն ու ուժ է ցուցադրում՝ ԱՄՆ-ի ճնշումներին ի պատասխանԽամենեին հանդիպել է «Համաս»-ի առաջնորդի հետԱլի Խամենեի. «Ամերիկայի հետ բանակցությունները խելացի, իմաստուն, պատվաբեր չեն»