2024 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվեց ճապոնական «Նիհոն Հիդանկյո» շարժմանը։
Կազմակերպությունը տասնամյակներ ի վեր աշխարհին պատմում է միջուկային զենքի վտանգի մասին՝ վկայակոչելով հայրենիքում՝ Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծությունների աղետալի հետևանքները։
Նոբելյան կոմիտեի ներկայացուցիչը, ազդարարելով մրցանակակրի անունը շեշտել է՝ միջուկային զենքի կիրառման դեմ ճապոնական կազմակերպության համառ պայքարին զուգահեռ աշխարհի բազմաթիվ երկրներ հետևողականորեն մեծացնում էին իրենց միջուկային հնարավորություններն ու կատարելագործում զենքերը։
«Նիհոն Հիդանկյոն», որը նաև հայտնի է որպես «Հիբակուշա», առաջնորդում են աշխարհում երբևէ կիրառված միջուկային ռումբերի վերջին փրկվածները։
«Հիբակուշան» մեզ օգնում է նկարագրել աննկարագրելին, պատկերացնել աներևակայելին և ինչ-որ չափով ընկալել միջուկային զենքի պատճառած անհասկանալի ցավն ու տառապանքը», - հայտարարել է Նոբելյան կոմիտեի ներկայացուցիչը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նոբելյան Խաղաղության մրցանակին այս տարի հավակնում է 286 թեկնածու