Կես տոննանոց ռուսական ռումբերն ավերում են Զապորոժիեի բնակավայրերը

Փրկարարները վիրավոր կնոջը տեղափոխում են Զապորոժիեի ռմբակոծությունից տուժած բնակելի շենքից։

Տեղի իշխանությունները փոխանցում են, որ քաղաքը ռմբակոծվել է սավառնող ռումբերով՝ լուսաբացին, երբ մարդկանց մեծ մասը դեռ քնած էին։

14-ամյա Վլադիսլավը կանգնած է սեպտեմբերի 29-ին ռուսական հարվածի հետևանքով ավերակների վերածված Զապորոժիեի իր բնակարանի տարածքում։

Զապորոժիեն՝ ռուսական հարվածից հետո։ Տեղի իշխանությունները հայտնել են, որ  քաղաքի երեք արվարձաններում ռուսական օդանավերից արձակված ռումբերի տարափից 16 մարդ է վիրավորվել։

Պայթյունի հետևանքները․ ենթադրվում է, որ հարվածները հասցվել են խորհրդային ժամանակաշրջանի 500-կիլոգրամանոց FAB-500-ներով՝ թևերով և արբանյակային կառավարմամբ համալրված։

 

Ռումբի պայթյունի հետևանքով իրենց բնակարանները լքող քաղաքացիներ։
 

Սեպտեմբերի 29-ի հարձակումներից տուժած բնակիչ։

Հրշեջներն աշխատում են Զապորոժիեում պայթյունից հետո հրդեհված տան տարածքում:

Պայթյուն հետևանքով ավերածություններ Զապորոժիեում։

Հարավարևելյան այս քաղաքը կարևոր նյութատեխնիկական կենտրոն է Ուկրաինայի համար, և վերջին օրերին Ռուսաստանը բազմիցս թիրախային հարվածներ է հասցրել Զապորոժիեին։

 

Թևերով և նավիգացիոն համակարգերով համալրված ծանր ռումբերը սեպտեմբերի 29-ին հարվածել են Ուկրաինայի հարավ-արևելքում գտնվող Զապորոժիեի մի քանի բնակավայրերի, 16 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ երեխաներ: