Կերչի նեղուցում մազութով բեռնված երկու նավ է խորտակվում

Արխիվ

Կերչի նեղուցում խորտակվում են ռուսական երկու, մազութ տեղափոխող «Վոլգոնեվթ 212» և «Վոլգոնեվթ 239» լցանավերը, հայտնում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Առաջինում անձնակազմի 13 անդամ կա, երկրորդ նավի վրա 14 մարդ կա։

Նրանք օգնություն են խնդրել, հայտնել է բռնակցված Ղրիմի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչությունը:

Զոհերի մասին տեղեկություններ չկան։ Տեղեկություն չկա նաև մազութի հնարավոր արտահոսքի մասին։ Միջադեպը տեղի է ունեցել ափից 8 կմ հեռավորության վրա։

«Բարդ եղանակային պայմանների պատճառով (ուժեղ սաստիկ քամիներ և ծովի ալիքներ մինչև 7 բալլ) նավը վնասվել է և օգնություն է խնդրել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կերչի նեղուցում փրկարարական գործողություն է ընթանում, որը դժվարանում է եղանակային պայմանների պատճառով։