Վրաստանի վեցերորդ նախագահ է ընտրվել իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից առաջադրված նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլին։
Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Կավելաշվիլիի օգտին է քվեարկել ընտրական կոլեգիայի 300 անդամներից 224-ը։ Մեկ քվեաթերթին անվավեր է ճանաչվել։
Վրաստանի պաշտոնից հեռացող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և ընդդիմադիր կուսակցություններն ընտրությունների օրինականությունը չեն ճանաչում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանի խորհրդարանում այսօր երկրի նախագահ են ընտրում