Քաշքշուկ դատախազության շենքի առջև ոստիկանների ու ցուցարարների միջև

Ոստիկաններն առգրավում են խրտվիլակը, 9-ը օգոստոսի, 2024թ․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմության ներկայացուցիչներն այսօր հավաքվել են Գլխավոր դատախազության շենքի առջև՝ «հանցագործության մասին» հաղորդում տալու նպատակով:

«Մեր երկրում հանցագործությունների շղթան շարունակվում է և շարունակվելու է», - հայտարարեց շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը՝ պարզաբանելով․ - «Այստեղ ենք գտնվում ցեղասպանության, էթնիկ զտման հանցակցության մասին քրեական վարույթ հարուցելու Նիկոլ Փաշինյանի դեմ»։

Ոստիկանների և բողոքի ակցիայի մասնակիցների միջև քաշքշուկ տեղի ունեցավ, ոստիկաններն առգրավեցին կալանավորի հագուստով խրտվիլակը: Ակցիայի մասնակիցների խոսքով՝ այն վարչապետ Նիկոլ Փաշինյանի խրտվիլակն էր:

Ըստ Բագրատ Գալստանյանի՝ միջադեպի հետևանքով բերման ենթարկվածներ չկան:

Մանրամասներն՝ ավելի ուշ