Կարմիր խաչի ներկայացուցիչները Բաքվի բանտում այցելել են Արցախի նախկին ղեկավարներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվի բանտում այցելել են Լեռնային Ղարաբաղի նախկին քաղաքական և ռազմական ղեկավարներին։

Այս մասին հայտարարել է Կարմիր խաչի Բաքվի գրասենյակի հանրային կապերի պատասխանատուն՝ նշելով, որ հանդիպման ընթացքում կալանավորված գործիչների հետ դեմ առ դեմ հանդիպումներ են կազմակերպվել, նրանց համար «հարազատների հետ կապ հաստատելու հնարավորություն է ստեղծվել»։

APA գործակալության փոխանցմամբ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներին այցելել են հոկտեմբեր ամսին։

Ըստ պաշտոնական տվյալների՝ Ադրբեջանում հիմա 23 հայ է գերության մեջ, նրանցից 8-ը Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությունն է։

Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։ Եթե դատարանն այդ մեղադրանքները հաստատի, նրանց մինչև ցմահ ազատազրկում է սպառնում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն երկարաձգել է Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետը