Քանյե Ուեսթին նկատել են Մոսկվայում. ԶԼՄ-ներ

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը, արխիվ

Ռուսական լրատվամիջոցները, ինչպես նաև Քանյե Ուեսթի VKontakte սոցիալական ցանցի ենթադրյալ էջը հայտնում են, որ մշտապես հակասականությամբ աչքի ընկնող ամերիկացի ռեփերը գտնվում է Ռուսաստանի մայրաքաղաքում:

Սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարները ցույց են տալիս 47-ամյա երաժշտության և նորաձևության աստղին, որ այժմ հայտնի է որպես Ye (Յե), Մոսկվայի մի շարք այլ վայրերում, այդ թվում՝ Four Seasons-ում:

VKontakte-ի էջը և այլ լրատվամիջոցներ ենթադրել են, որ այցի նպատակը նորաձևության դիզայներ Գոշա Ռուբչինսկու 40-ամյակը տոնելն է։

«Քանյե Ուեսթն արդեն Մոսկվայում է։ Սա հիանալի նորություն է, նա մայրաքաղաքի սրտում է կանգ առել»,- ՏԱՍՍ-ը մեջբերում է տեղական երաժշտական պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայայի խոսքերը՝ ակնարկելով մի քանի շաբաթ առաջ տարածված լուրերն այն մասին, որ Ուեսթը ելույթ է ունենալու Ռուսաստանում:

Ուեսթը բազմիցս զարմացրել է իր քաղաքական հայտարարություններով և կատարումներով։

Նա նախկինում գովեստի խոսքեր է արտահայտել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թվիթերը նորից սառեցրել է այժմ Յե անունով հայտնի Քանյե Վեսթի օգտահաշիվը
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քիմ Քարդաշյանը և Յեն համաձայնեցրել են ամուսնալուծության պայմանները