Ուկրաինացի ակտիվիստները փորձել են խափանել ռուս ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի այրու ելույթն աշխարհի խոշորագույն ՏՏ համաժողովներից մեկում։
Լիսաբոնում կայացած Web Summit-ում Յուլյա Նավալնայան ելույթ էր ունենում «Բռնապետները և թվային այլախոհությունը» թեմայով։ Նրա ելութի ընթացքում նախ օդային տագնապի ձայներ հնչեցին դահլիճից, որից հետո «կանգնեցրու Ռուսաստանին», «դադարեցրեք պատերազմը» վանկարկումները։
Նավալնայան, ինչպես նաև միջոցառման կազմակերպիչները դեռևս չեն մեկնաբանել միջադեպը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նավալնիի մահից երեք օր անց Պուտինը ներքին ծառայության գեներալ-գնդապետի կոչում է շնորհել ՔԿ փոխտնօրենին