Քամալա Հարիսը նոր բանավեճի է հրավիրում Դոնալդ Թրամփին

Դոնալդ Թրամփ, Քամալա Հարիս, արխիվ

Նոյեմբերի 5-ի նախագահական ընտրություններին ընդառաջ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը նոր բանավեճի է հրավիրում Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին։

Հարիսը առաջարկում է երկրորդ բանավեճն անցակացնել հոկտեմբերի 23-ին` CNN-ի ուղիղ եթերում։ Նախորդ՝ առաջին դեմ առ դեմ բանավեճը Թրամփի և Հարիսի միջև ABC հեռուստաալիքով էր սեպտեմբերի 10-ին։

«Եկեք ևս մեկ անգամ բանավիճենք։ Խոսելու ավելի շատ բան կա: Եվ Ամերիկայի ընտրողներն արժանի են լսելու ըստ էության զրույցներ՝ կարևոր հարցերի, քաղաքականության վերաբերյալ: Ի՞նչ ծրագիր ունեք: Ո՞րն է իմ ծրագիրը: Մենք պետք է ունենանք ևս մեկ բանավեճ մինչև ընտրությունների օրը»,- ասել է Հարիսը:

Շաբաթ օրը, սակայն, Հյուսիսային Կարոլինայում հանրահավաքի ժամանակ Թրամփը հայտնել էր, որ «շատ ուշ է» մեկ այլ բանավեճի համար, քանի որ որոշ նահանգներում վաղաժամ քվեարկությունն արդեն սկսվել է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հարիսն ընդունում է բանավեճի CNN-ի հրավերը, Թրամփի թիմը՝ մերժում գաղափարը