Կալիֆորնիայում հրդեհների զոհերի թիվը հասել է 24-ի, մեկ տասնյակից ավելի քաղաքացիներ համարվում են անհետ կորած, ըստ ABC News-ի՝ հայտարարել է նահանգապետ Գևին Նյուսոմը` չբացառելով, որ զոհերի թիվը կարող է աճել։
Reuters-ը նշում է, որ 12 հազար 300 կառույց է վնասվել կամ ավերվել, 105 հազար մարդ շարունակում է մնալ պարտադիր տարհանված, ևս 87 հազարը նախազգուշացվել է տարհանման մասին։
Ներկայումս Լոս Անջելեսի տարածքում շարունակում են 6 խոշոր հրդեհներ մոլեգնել։
Հրշեջները հայտարարել են, որ կարողացել են երկու ամենախոշորները մասնակի տեղայնացնել և վերահսկողության տակ վերցնել Ալտադինա և Փասիֆիկ Փալիսեյդս շրջաններում։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ տեղի ունեցողն իրեն պատերազմի տեսարան է հիշեցնում։ Նա խոստացել է, որ դաշնային կառավարությունը 6 ամսվա ընթացքում կփոխհատուցի կորուստները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով ավելի քան 30 հազար մարդ է տարհանվել