Ռուսաստանի իշխանությունները կալանավորել են Պաշտպանության նախարարության ևս մեկ բարձրաստիճան պաշտոնյայի։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ գեներալ-մայոր Վլադիմիր Շեստերովը ձերբակալվել է խարդախության կասկածանքով:
Ձերբակալվել է նաև Վյաչեսլավ Ախմեդովը՝ Մոսկվայի մերձակայքում գտնվող «Պատրիոտ» կոչվող այգու տնօրենը։ Պետական RIA լրատվական գործակալությունը հայտնում է, որ այգու մյուս աշխատակիցները նույնպես բերման են ենթարկվել և հարցաքննվում են:
Առնվազն մեկ տասնյակ մարդ կոռուպցիոն սկանդալների կիզակետում հայտնվեց այս տարվա ապրիլից, երբ շինարարական ընկերությունից կաշառք վերցնելու մեջ մեղադրվեց և ձերբակալվեց պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովը։
Մայիսին, առաջին ձերբակալություններից անմիջապես հետո, նախագահ Վլադիմիր Պուտինն անսպասելիորեն պաշտոնանկ արեց պաշտպանության երկարամյա նախարար Սերգեյ Շոյգուին և նրան փոխարինեց տնտեսագետ Անդրեյ Բելոուսովով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարար Դմիտրի Բուլգակովը