ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հուլիսի 24- երեկոյան ուղերձով կդիմի ժողովրդին: Այս մասին Բայդենը գրել է X-ի իր էջում:
«Երեկոյան ժամը ժամը 8-ին Օվալաձև սենյակից կդիմեմ ժողովրդին, թե ինչ է սպասվում առաջիկայում և ինչպես կավարտեմ աշխատանքս ամերիկացի ժողովրդի համար», - գրել է Ջո Բայդենը:
ԱՄՆ նախագահական ընտրություններից մոտ 100 օր առաջ Ջո Բայդենը դուրս եկավ ընտրապայքարից՝ աջակցելով փոխնախագահ Քամալա Հարիսին՝ որպես Դեմոկրատական կուսակցության թեկնածու։
81-ամյա Բայդենի հասցեին քննադատությունը սաստկացավ հատկապես մրցակից Դոնալդ Թրամփի հետ անցած ամսվա բանավեճից հետո, որտեղ նա երբեմն թույլ և շփոթված էր արձագանքում՝ հարցեր բարձրացնելով գերտերությունը ևս չորս տարի կառավարելու կարողության մասին։ Շաբաթներ շարունակված ճնշումներից հետո էր, որ Բայդենը հրաժարվեց մրցապայքարից:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայդենը լքեց ընտրարշավը, դեմոկրատներին հորդորեց առաջադրել Հարիսին