Դաղստանի հնագույն հրեա բնակչությունը
Մախաչկալայի օդանավակայանը հոկտեմբերի 30-ին՝ նախորդ օրը իրականացված հակահրեական խոշոր բողոքի ակցիայից հետո:
2023 թվականի ապրիլին հրեաները աղոթում են Դերբենտի սինագոգում:
Դաղստանի հրեա բնակիչներն ասում են, թե վախենում են իրենց կյանքի համար: 2023 թվականի ապրիլին ռուս լուսանկարիչ Դմիտրի Երմակովը ֆոտոռեպորտաժ է արել Դաղստանի Դերբենտ քաղաքում ապրող հրեաների մասին: Այստեղ բնակվում է փոքրամասնության մեծ մասը:
Դաղստանում գտնվող Դերբենտ ամրոցը:
Հստակ չէ, կոնկրետ երբ են առաջին անգամ հրեաները ժամանել Դաղստան, սակայն 17-րդ դարում այնտեղ կային բավականաչափ հրեաներ, որպեսզի գերմանացի ճանապարհորդը նկատի, որ
«Դերբենտ քաղաքում քրիստոնյաներ չկան, ինչպես ասում են որոշ գրողներ, այստեղ միայն [մահմեդականներ] և հրեաներ են ապրում…»:
Դերբենտի Քելե-Նումազ սինագոգը 2023 թվականի մայիսին:
Ըստ տեղեկությունների, մինչև Բոլշևիկյան հեղափոխությունը քաղաքում կար 11 սինագոգ։ Այսօր միայն այս մեկն է մնացել։
Երեխաները հաճախել են հրեական մանկապարտեզ Դերբենտի սինագոգում, 2023 թվականի ապրիլին:
Խորհրդային միության վերջին տարիներին հրեաները սկսեցին զանգվածաբար գաղթել Դաղստանից և Հյուսիսային Կովկասի այլ վայրերից:
Դերբենտի հրեական գերեզմանոցի պահակ Դեյվիդ Աբրոմովիչը:
Երբ ԽՍՀՄ-ը սկսեց փլուզվել և Կովկասում պատերազմներ սկսվեցին, շարունակվեց հրեաների հոսքը Ռուսաստանի Հյուսիսային Կովկասի տարածաշրջանից, և իսլամական զինյալների կողմից հրեաների առևանգումները լայն տարածում գտան:
Օվադիա Իսակովը լուսանկարվել է որդու հետ:
Ըստ Դերբենտի գլխավոր ռաբբի Օվադիա Իսակովի, Դաղստանի հրեաների բնակչությունն այսօր կազմում է մոտ «300-400 ընտանիք»: Դաղստանում բնակվում են հիմնականում մահմեդականներ՝ մոտ 3,2 միլիոն մարդ:
Կրոնական գիրք Դերբենտի սինագոգում:
Հոկտեմբերի 29- դեպքը վերջին տարիներին հրեա բնակչությունը թիրախավորելու միակ դեպքը չէ: 2013 թվականին մահափորձ է կատարվել ռաբբի Իսակովի դեմ, իսկ 2012-ին պայթուցիկ սարք գործի է դրվել Դերբենտի սինագոգի մոտ:
Տղամարդը բարձրանում է բլուրը, որը նայում է Դերբենտին:
Հոկտեմբերի 29-ին օդանավակայանում տեղի ունեցածից հետո ռաբբի Իսակովը տեղական լրատվամիջոցներից մեկին ասել է. - «Դաղստանում վիճակը շատ ծանր է, համայնքը շատ վախեցած է»: