Ջեյհուն Բայրամովն այցելում է Կատար

Կատար է այցելում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ մասնակցելու վաղը Դոհայում նախատեսված Արաբական պետությունների լիգա-Կենտրոնական Ասիա-Ադրբեջան Տնտեսական ֆորումին, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը։

Հաղորդվում է, որ հավաքի շրջանակներում Բայրամովը նաև երկկողմ հանդիպումներ կունենա։

Պաշտոնական այցով Դոհայում է գտնվում նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, բայց Բայրամովի հետ հանդիպում նախատեսված չէ, «Ազատությանը» հայտնեցին արտաքին գերատեսչությունից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միրզոյանը պաշտոնական այցով Կատարում է