Իվանիշվիլին հրաժարվեց մանդատից

Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլի, արխիվ

Վրաստանի խորհրդարանն այսօր միաձայն բավարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին դիմումը։

Իվանիշվիլիից բացի մանդատներից հրաժարվելու դիմումներ են ներկայացրել նաև վարչապետ Իրակլի Կոբախիձեն, իշխող կուսակցության կողմից նախագահի պաշտոնում առաջադրված Միխաիլ Կավելաշվիլին, «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին։

Խորհրդարանի այսօրվա նիստին մասնակցել են միայն իշխող կուսակցության ներկայացուցիչները։

Ընդդիմադիրները մանդատներից հրաժարվելու մասին հայտարարել էին դեռ երկու շաբաթ առաջ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանի ընդդիմադիրները չեն ընդունում ընտրությունների արդյունքները