Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետոն այսօր ժամանել է Բաքու։
Ըստ ադրբեջանական կողմի՝ Կրոզետոն Բաքվում է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրավերով՝ մասնակցելու ADEX միջազգային պաշտպանական ցուցահանդեսին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այս տարվա հունիսին հայտարարեց, որ Բաքուն և Հռոմը «ռազմավարական գործընկերներ» են։ 2023 թվականի ամռանը հայտարարվեց Բաքվի կողմից իտալական արտադրության ռազմատրասպորտային օդանավերի ձեռքբերման պայմանավորվածության մասին։ Այս տարվա հունիսին Ադրբեջանը ստացավ C-27J Spartan մակնիշի օդանավը՝ ազդարարելով ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության մեկնարկի մասին։
ADEX միջազգային պաշտպանական ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Բաքվում է նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։ Բաքուն ու Անկարան բազմիցս են հայտարարել, որ «Ադրբեջանն ու Թուրքիան մեկ ազգ, երկու պետություն են», Թուրքիայի և Ադրբեջանի միջև միութենական հարաբերություններ են հաստատվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն ու Հռոմը քննադատում են Փարիզին, Երևանը՝ ԵՄ անդամներին օրինակ բերում