Ստամբուլում բնակելի շենք է փլուզվել. կա առնվազն մեկ զոհ

Ստամբուլ, Թուրքիա, արխիվ

Ստամբուլում փլուզված եռահարկ շենքի փլատակներից դուրս է բերվել մեկ զոհի դի, հայտնել է տեղական TRT Haber-ը։

Որոնողական աշխատանքները շարունակվում են։ Բնակելի շենքի փլատակներից 7 մարդ է հանվել։

Նշվում է, որ շենքը կառուցվել է 1988թ.։ Միջադեպի պատճառները դեռևս անհայտ են։