Իսրայելը պատմական որոշում է կայացրել՝ Յեշիվաների ուսանողները ևս պետք է զորակոչվեն

Իսրայել, արխիվ

Իսրայելի գերագույն դատարանը վճռել է, որ Յեշիվաների՝ ուլտրաուղղափառ հրեաների կրթական հաստատությունների ուսանողները ևս պետք է բոլորի հետ հավասար հիմունքներով զորակոչվեն երկրի զինված ուժեր։ Դատարանը կառավարությանը կարգադրել է համապատասխան օրինագիծ մշակել:

Իսրայելում զինվորական ծառայությունը պարտադիր է 18 տարեկանից բարձր տղաների և աղջիկների համար․ բացառություն են ծայրահեղ ուղղափառները, որոնք ազատված են բանակից։

Դատարանի պատմական որոշումն, ըստ փորձագետների, կազդի ոչ միայն իսրայելական ուղղափառ համայնքի կենսակերպին, այլև կարող է կասկածի տակ դնել Նեթանյահուի կաբինետի հետագա գործունեությունը, որը համարվում է երկրի պատմության մեջ ամենակրոնական կառավարությունը։