Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությունների ֆոնին, թե «գթասրտություն չի ցուցաբերի» «Հեզբոլա»-ի նկատմամբ, Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Լիբանանին։
Նեթանյահուն այս հայտարարությունն արել է Թել Ավիվից 60 կմ հարավ՝ Բինյամինա քաղաքի մերձակայքում գտնվող ռազմակայանին երեկ «Հեզբոլա»-ի ԱԹՍ հարվածից հետո, երբ 4 զինվոր զոհվեց, 60-ը վիրավորվեց։ Սա Իսրայելի դեմ ամենաարյունալի հարձակումներից մեկն էր՝ արդեն ավելի քան մեկ տարի Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմից ի վեր։
Այսօր վաղ առավոտյան Իսրայելը մի քանի ավիահարված է հասցրել Լիբանանի Բեքաա հովտում՝ տապալելով Բաալբեկ քաղաքի հիվանդանոցը, հաղորդում է Լիբանանի պաշտոնական ազգային լրատվական գործակալությունը:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տարածաշրջանային տնօրեն Նիկոլաս ֆոն Արքսը նախօրեին կոչ է արել պաշտպանել շտապօգնության մեքենաները, բժշկական հաստատություններն ու անձնակազմը, նրանց վրա հարձակումները «խորապես անհանգստացնող» համարել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը զինվորներ է ուղարկում Իսրայել, Թեհրանը զգուշացնում՝ կարմիր գծեր չկան