Իսրայելն այսօր լուսադեմին նոր հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային շրջաններին։ «Իսրայելական օդուժի թիրախում են եղել «Հեզբոլա» շարժման դիրքերը, ինչպես նաև խմբավորման զինապահեստներից մեկը», - հաղորդում է Reuters գործակալությունը։
Ավելի վաղ իսրայելական կողմը հայտարարել է, որ «Հեզբոլա»-ի կողմից արձակված հակատանկային հրթիռի պայթյունի հետևանքով մի շարք խաղաղ իսրայելցիներ են տուժել։ Անկախ աղբյուրներն այս տեղեկատվությունն առայժմ չեն հաստատում։
Նախօրեին Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ «պատերազմը նոր փուլ է թևակոխում, և բանակի հիմնական ուշադրությունն այսօր ուղղվում է դեպի հյուսիս»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Տեխնոլոգիական սարքերի պայթյունները վախի մթնոլորտ են ստեղծել ԼիբանանումԼիբանանում երեկ տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը հասել է 20-իՓեյջերների պայթյունների հետևանքով Լիբանանի հայ համայնքում տուժածներ չկան. «Ազդակ»-ի խմբագիր