Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլա»-ի դիրքերին

Լիբանանի և Իսրայելի սահմանին գտնվող Մարջայուն Իսրայելական հարվածից հետո, 23-ը սեպտեմբերի, 2024թ․

Իսրայելի զինվորականներն այսօր նոր հարվածներ են հասցնել Լիբանանում «Հեզբոլա»-ի դիրքերին, հայտարարել է Իսրայելի բանակի խոսնակը՝ հավելելով, որ այս գործողությունը նախաձեռնվել է այն բանից հետո, երբ պարզվել է, որ Իրանի կողմից աջակցվող խմբավորումը պատրաստվում է հարձակվել Իսրայելի վրա։

Հաղորդվում է 182 զոհի մասին։ Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ վիրավորների թիվն անցնում է 300-ը։

«Հեզբոլա» ահաբեկչական կազմակերպությունը շարունակաբար հարձակումներ է գործում իսրայելցի խաղաղ բնակիչների վրա, և դրա վերջը տալու այլ ծրագիր չկար», - ասել է Դանիել Հագարին՝ հարավային Լիբանանի բնակիչներին կոչ անելով հեռու մնալ «Հեզբոլա»-ի դիրքերից:

Տասնյակ հազարավոր մարդիկ տարհանվել են Իսրայելի և Լիբանանի սահմանի երկու կողմերում գտնվող տներից, երբ «Հեզբոլա»-ն հոկտեմբերին սկսեց հրթիռներ արձակել Իսրայելի վրա՝ ի աջակցություն պաղեստինցիների։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելի հարվածի հետևանքով սպանվել է «Հեզբոլա»-ի բարձրաստիճան զինվորականներից մեկը. Reuters
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելն ու «Հեզբոլլա»-ն հարվածներ են հասցրել միմյանց ուղղությամբ