Կիրակի օրը իսրայելական բանակի ներկայացուցիչը զգուշացրել է հարավային Լիբանանի շուրջ 25 շրջաններին՝ կոչ անելով նրանց անմիջապես տարհանվել և շարժվել Ավալի գետից հյուսիս:
Բացի այդ, Իսրայելի ռազմաօդային ուժերը լայնածավալ ավիահարվածներ են հասցրել մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձաններին։
Իսրայելը հայտարարել է, որ մի շարք «թիրախային հարվածներ» է հասցրել «զենքի պահեստավորման օբյեկտներին» և ենթակառուցվածքներին, որոնք պատկանում են Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլա»-ին:
Միացյալ Նահանգները «Հեզբոլա»-ն ահաբեկչական խմբավորում է ճանաչել, մինչդեռ Եվրամիությունը սև ցուցակում է ներառել նրա զինված թևը, բայց ոչ քաղաքականը, որը ներկայացված է Լիբանանի խորհրդարանում:
Լիբանանի պաշտոնական Ազգային լրատվական գործակալությունը հայտնել է, որ այդ տարածքում գտնվող «Հեզբոլա»-ի հենակետին ավելի քան 30 հարված է հասցվել: Ավիահարվածների հետևանքով վնասվել է գազալցակայանը և բժշկական պարագաների պահեստը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանի նավթի նախարարն այցելել է առանցքային տերմինալ՝ Իսրայելի հարվածների մտավախությունների ֆոնին