Իսրայելը Խան Յունիսի բնակիչներին կոչ է անում հեռանալ այլ մարդասիրական գոտի

Խան Յունիս, Գազա, արխիվ

Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում՝ Խան Յունիս քաղաքից հյուսիս, թռուցիկներ է բաժանել՝ կոչ անելով տեղի բնակիչներին տարհանվել նորացված մարդասիրական գոտի, գրում է Reuters-ը։

Զինվորականները զգուշացրել են, որ պատրաստվում են ահաբեկչական խմբավորումների դեմ գործողություն իրականացնել։ Պաշտպանության բանակը նշել է, որ գործողությունն իրականացվում է ճշգրիտ հետախուզական տվյալների հիման վրա։

Նրանք շեշտել են, որ ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորումը Խան Յունիսի շրջանում ունի իր ռազմական ենթակառուցվածքը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելն ավիահարված է հասցրել Գազայի դպրոցին. կան զոհեր և վիրավորներ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մերձավոր Արևելքը նյարդային սպասման մեջ է